Հասարակական

Յուրի Խաչատուրովը բանակի հարստությունը համարում է երիտասարդ սպաներին

1 րոպեի ընթերցում

Յուրի Խաչատուրովը բանակի հարստությունը համարում է երիտասարդ սպաներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի գլխավոր ձեռքբերումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը համարում է սպայական կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրովը նշեց, որ երիտասարդ սպաները բանակի հարստությունն են: «Նրանք սովորել են, պատրաստ են եւ փորձ ունեն: Որպես բացթողում` կարող եմ նշել կարգապահական խնդիրները, որոնք աստիճանաբար շտկվում են»,-ասաց Խաչատուրովը:

Նա նշեց, որ զենք- զինամթերքի հարստացման, թարմացման ծրագրերը կշարունակվեն: Միջազգային համագործակցությունը եւս մշտապեսկլինի ուշադրության կենտրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում