Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ՀՀ-ում համաճարակային իրավիճակը հանգիստ է

13:15, 10 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10  ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում տոնական օրերին սննդային թունավորումների եւ աղիքային վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային  իրավիճակը եղել է հանգիստ:

«Խմբակային դեպքեր չեն արձանագրվել, վերը նշված հիվանդությունների մասով, ունեցել ենք մեկ թունավորման` բոտուլիղզմի դեպք Լոռու մարզում տնային պատրաստված պահածոյի օգտագործման պատճառով: Այժմ հիվանդի վիճակը բավարար է»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այդ մասին հունվարի 10-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն պետ Արտավազդ Վանյանը: 

Նրա խոսքով` տոնական օրերին արձանագրվել են ալկոհոլի չարաշահման եւ հատուկենտ դեպքեր` մարսողական համակարգի խաթարման, օրվա սննդակարգը չպահպանելու, ինչպես նաեւ աղիքային վարակիչ հիվանդությունների, որոնք պայմանավորված են եղել սննդային գործոնով:

«Ինչ վերաբերում  է գրիպին եւ սուր շնչառական հիվանդություններին, ապա մինչ այսօր իրավիճակը հանգիստ է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տարածած  պաշտոնական տվյալներով` եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում»,- տեղեկացրեց Վանյանը:

Նա վստահեցրեց, որ իրավիճակը հանգիստ է եւ համաճարակային շեմից բարձրացում չի արձանագրվել:

Մի շարք երկրներում` Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռումինիայում, եղել են ծանր` հոսպիլատալցման դեպքեր, որոնց լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ արձանագրվել է H3 N2 սեզոնային գրիպը:

«Ծանր դեպքեր ներկա պահին չունենք»,- հավելեց տեսչության պետը:  

Վանյանը նշեց, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար ԱՆ իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ` դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հանրային վայրերում: Մոնիթորինգի արդյունքում վերոնշյալ սեզոնային  հիվանդությունների թիվը նվազել է:

Դիտվել է 162 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ