Հասարակական

Ռազմական ոստիկանությունը զենքի ապօրինի վաճառքի դեպք է բացահայտել. 2 քաղաքացի ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանությունը զենքի ապօրինի վաճառքի դեպք է բացահայտել. 2 քաղաքացի ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունը զենքի ապօրինի վաճառքի դեպք է բացահայտել, ինչի արդյունքում ձերբակալվել է երկու քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են»,– նշվում է հաղորդագրությունում։

Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ս.Թ.-ի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են երեք հատ ПМ, մեկ հատ ТТ, մեկ հատ CZ P-07 մոդելի ատրճանակներ, մեկ հատ Pulsar մոդելի գիշերային տեսանելիության սարք և ընդհանուր 201 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում