Հասարակական

Դատախազի միջնորդագրի հիման վրա Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

2 րոպեի ընթերցում

Դատախազի միջնորդագրի հիման վրա Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազի միջնորդագրի հիման վրա Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Դատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից:

Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք, չունենալով 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարձրագույն կրթություն, ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ:

2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում