Միջազգային

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի հարավում ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NNA լրատվական գործակալությանը։

«Ռամադիյա-Քանա մայրուղու վրա ավտոմեքենայի վրա ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել», - նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում