Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136136.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները Կոթի գյուղում երկու դիրք հանձնելու մասին չեն համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ:Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - գրել է նա: