Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական Կոմիտեն, ընթացիկ տարվա մայիսի 26-ին կառույցի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում է նախատեսվում, որի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու դաշնակիցների աջակցությունն այդ երկրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, որի համաձայն՝ կոմիտեի նիստերին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Բացի այդ՝ օրակարգում կլինեն Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, հիմնական առաջնահերթությունները և մտահոգությունները:

Կլինեն նաև ավելի լայն քննարկումներ կայունության, ինտեգրված օդային և հակահրթիռային պաշտպանության, պաշտպանական արդյունաբերական կարողությունների և դիմակայունության, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանավորման գործընթացի շրջանակներում գործողությունների համակարգման և պաշտպանության պլանավորման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում