Միջազգային

Այովայում հանրապետականների նախնական ընտրություններում Թրամփը հաղթանակ է տարել

2 րոպեի ընթերցում

Այովայում հանրապետականների նախնական ընտրություններում Թրամփը հաղթանակ է տարել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում հանրապետականների նախնական ընտրություններում առաջատարն է՝ չնայած իր դեմ հարուցված մի քանի քրեական գործերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության նախնական արդյունքների մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, Թրամփից բավական ցածր արդյունքներով, երկրորդ հորիզոնականում է, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ երրորդ։

Ձայների 95 %-ի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում Թրամփի առաջադրման օգտին է քվեարկել հանրապետականների կողմնակիցների 51 %-ը, Դեսանտիսի օգտին՝ 21 %-ը, իսկ Հեյլիի օգտին՝ 19 %-ը։ Ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին ստացել է ձայների 8 %-ը և ավարտել պայքարը՝ իր կողմնակիցներին ուղղված ելույթում աջակցություն հայտնելով Դոնալդ Թրամփին։

Այս արդյունքները վկայում են, որ Թրամփը մեծ ժողովրդականություն է վայելում հանրապետական քվեարկողների շրջանում՝ չնայած երկու իմփիչմենթներին, 2021 թ․ հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհում ունեցած նրա դերակատարությանն առնչվող մեղադրանքներին և քրեական գործերին, որոնք հարուցվել են նրա դեմ 2020 թ․ ընտրությունների արդյունքները տապալելու փորձի, գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնները խախտելու և պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեղադրանքներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում