Հասարակական

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ

1 րոպեի ընթերցում

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից  բռնի տեղահանված  50 հազար 243 անձ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 հայ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է 5700 անձի կեցության խնդիրները:

«Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ծրագրեր կյանքի կկոչվեն»,- հավելեց Բաղդասարյանը՝ կարևորելով հաշվառման և կարիքների գործընթացը պետության կողմից հետագայում հումանիտար ծրագրերի իրականացման համար:

Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով 114 Թեժ գծին ստացվել է 6900 զանգ, իրականացվել է նաև 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում