Միջազգային

Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ բարի նպատակները հարցեր են առաջացնում

1 րոպեի ընթերցում

Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ բարի նպատակները հարցեր են առաջացնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն որպես երկու երկրների բարեկամ աջակցելու է խաղաղության հաստատմանը:

«Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարությունը, որը նրանք հասցեագրել են երկու անկախ երկրներին»,-արձագանքելով լրագրողի հարցին՝ ասել է Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, երկար տարիներ աջակցել է կոնֆլիկտի լուծմանը, այժմ էլ նույնն անում է որպես կողմերի հետ համատեղ ստորագրած հայտարարությունների հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում