«Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն երբևէ չի ստացել պետական ֆինանսական աջակցություն կամ որևէ արտոնություն. պարզաբանում
Araratnews.am-ը գրում է. «Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊԸ» Լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Զանգվածային լրատվության մի շարք միջոցների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել Facebook սցիալական ցանցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը, որում վերջինս անդրադարձել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ իր այցին։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ գրառումը անհարկի շահարկումների առիթ է տվել՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը․ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն երբևէ չի ստացել պետական ֆինանսական աջակցություն կամ որևէ արտոնություն։
Վստահ ենք, որ առավել ուշադիր ընթերցման դեպքում, յուրաքանչոյւրի համար պարզ կդառնար նախարար Քերոբյանի կողմից օգտագործված «աջակցություն» տերմինի բովանդակային իմաստը, ինչը շեշտադրել է ինքը՝ նախարարը․
«Կառավարությունը հայտարարել է ոսկերչությունը որպես գերակա ոլորտ։ Պետք է աշխատենք ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամ»:
«Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն համարում է, որ գործարար միջավայրի համար աջակցության լավագույն միջոցը հավասար մրցակցային և գործարարության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում պետության քաղաքական կամքն է, ու այս իմաստով, համամիտ է Վահան Քերոբյանի հետ։ Համոզված ենք, որ մեր պետության, և մասնավորապես Էկոնոմիկայի նախարարության հանձնառությունը պետք է շարունակի մնալ գործարարությանը այդօրինակ աջակցություն ապահովելը։ Գործարանը, իսկապես ֆինանսական ու տեխնոլոգիական ներդրումներով մեր երկրի համար աննախադեպ խոշոր ընկերություն է։
Գործարանի ստեղծած արտադրական հզորությունների, պետության համար գեներացրած եկամուտի, ստեղծած աշխատատեղերի և երկրի ՀՆԱ-ի աճի վրա դրական ազդեցության վերաբերյալ իրական պատկերը շուտով տեսանելի ու շոշափելի է լինելու, ինչը հենց դառնալու է ապատեղեկատվության լավագույն պատասխանը։ Մեր նպատակն, այո, համահունչ է կառավարության հայտարարած ոսկերչությունը տնտեսության առաջանցիկ զարգացող ճյուղ դարձնելու գերակայությանը։ Եվ այս առումով, ունենք թե՛ պետության, թե՛ հասարակության, թե՛ զանգվածային լրատվության միջոցների աջակցության կարիքը, սակայն բացառապես գործարար ու մրցակցային միջավայրի բարելավման և մասնավոր ներդրումների խրախուսման ձևով»։
ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։
ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում