Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա
1 րոպեի ընթերցում
![Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062214.jpg)
ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա՝ 88 տղա եւ 66 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 31 երեխա՝ Գավառի, 28 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 18 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 երեխա՝ ճամբարակի առողջության կենտրոնում։
Նախորդ տարվա օգոստոսի համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդները նվազել են 82-ով։
Խոսրով Խլղաթյան