Հասարակական

Հաստատվել է COVID-19-ի 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է COVID-19-ի 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության683դեպք, առողջացել է315քաղաքացի, գրանցվել է 7մահ: Մեկ օրում կատարվել է6918 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 511 103-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն առողջացման, 4 785-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում8 570 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1 150 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում