Ինովացիա

Hubble-ը  ջրի հետքեր է գտել Հանիմեդի մթնոլորտում

1 րոպեի ընթերցում

Hubble-ը  ջրի հետքեր է գտել Հանիմեդի մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hubble աստղադիտակն առաջին անգամ ջրային գոլորշու հետքեր է հայտնաբերել Հանիմեդի մթնոլորտում, որը Յուպիտերի խոշորագույն արբանյակներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Դրա շնորհիվ գիտնականները ենթադրել են, թե ինչպես կարող էր ձևավորվել այս օբյեկտի մթնոլորտը: Հետազոտության արդյունքները հրապարակել է Nature Astronomy գիտական ամսագիրը:

«Ենթադրվում է, որ Հանիմեդի հազվագյուտ մթնոլորտն առաջացել է Արեգակի ճառագայթների և լիցքավորված մասնիկների ազդեցությամբ դրա մակերևույթին սառույցի անընդհատ գոլորշիացման արդյունքում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում թթվածին կա, իսկ ջուր՝ ոչ: Առաջին անգամ ջրի հետքերը հայտնաբերել ենք Hubble-ի տվյալների շնորհիվ»,- գրում են հետազոտողները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում