Պաշտոնական

Վիկտոր Ենգիբարյանը կնշանակվի «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Վիկտոր Ենգիբարյանը կնշանակվի «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում, Հայաստանի պատվիրակության ղեկավար կնշանակվի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում«Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված է որոշման նախագծում:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Գայանե Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են 2020թ. նոյեմբերի 24-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում