Հայաստան

«Արմենպրես»-ը նոր հասցե կունենա. կառավարության որոշմամբ գործակալությանը նոր տարածք է հատկացվում

1 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը նոր հասցե կունենա. կառավարության որոշմամբ գործակալությանը նոր տարածք է հատկացվում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հատկացվել է Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի մի հատվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը կառավարությունը հաստատեց հունիսի 14-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում: 

Ըստ որոշման՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրվի Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկը և 2-րդ հարկից մի հատված՝ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն այժմ գործում է Սարյան 22 հասցեում: ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի համապատասխան որոշմամբ՝ հավանություն էր տրվել «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին, որով նախատեսվում է Սարյան 22 հասցեում և դրան հարակից տարածքում կառուցել World Trade Center (WTC) անվանմամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ուստի շենքը ենթակա է ազատման:
 
 
 
 
 
 
 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում