Հայաստան

Հայաստանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում ներկայացված հետխորհրդային առաջին պետությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում ներկայացված հետխորհրդային առաջին պետությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է:

«Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում արված փոփոխություններն ու բյուջեի ավելացումը: WADA-ում տեսնում են, որ մենք մաքուր սպորտի կողմնակից ենք և այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Թե՛ մեր պետության, թե՛ անձամբ ինձ համար մեծ պատիվ է ներկայացվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ուժերի ներածին չափով նպաստելու է մաքուր սպորտի տարածմանը:

Ըստ աղբյուրի՝ Հիմնադրամի խորհուրդը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) բարձրագույն մարմինն է, որն ուղղորդում է կազմակերպության գործունեությունը, որոշումներ կայացնում և ռազմավարական նպատակներ սահմանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում