Հայաստան

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած 8 քաղաքացի շարունակում է մնալ բուժհաստատություններում

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած 8 քաղաքացի շարունակում է մնալ բուժհաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի շենքի մոտ հունիսի 12-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ այս պահին բուժհաստատություններում գտնվում է բախումներից տուժած 8 քաղաքացի։

«Մեկ վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, ստանում է համապատասխան բուժօգնություն, մյուսներն էլ, կարծում եմ՝ մեկ-երկու օրվա ընթացքում դուրս կգրվեն»,- հայտնեց Ավանեսյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ դեռ չի հասցրել այցելել բուժառուներին, սակայն անպայման կայցելի նրանց։ 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս նախարարին կընդունեն բուժառուները, հաշվի առնելով, որ նրանք հիվանդանոցում են գտնվում քաղաքական բախումների հետևանքով, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս երեք տարիների ընթացքում բոլորն իրեն միշտ լավ են ընդունել։

 

Կարդացեք հոդվածը` ქართული中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում