Հայաստան

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատել է, որ օրեր առաջ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկ բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

«Այո, ցավոք սրտի, չհաջողվեց փրկել մեր պացիենտներից մեկի կյանքը․ բժիշկներն ամեն ձևով պայքարում են։ Իրականացվել են թե՛ վիրահատական, թե՛  այլ միջամտություններ։ Մյուս պացիենտի վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր։ Արվում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- հայտնեց Ավանեսյանը։ 

Առողջապահության նախարարը հայտնեց, որ պայթյունի հետևանքով տուժած մյուս պացիենտների մոտ, որոնք միջին ծանրության այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա կա։  

«Նրանք, իհարկե, դեռ կշարունակեն բուժման ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- ասաց նախարարը։ 

Նա հավելեց, որ բուժառուները միջին տարիքի տղամարդիկ են, այդ թվում՝ նախօրեին մահացած անձը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում