Հայաստան

Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անահիտ Ավանեսյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում։ 

«Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում»,- հայտարարեց Ավանեսյանը։

Դիտարկմանը, թե արդյոք համաչա՞փ է ցուցարարներից մեկի գլուխը ջարդելը, նախարարը նշեց, որ բուժհաստատություններում ջարդված գլխով պացիենտ չկա։ 

«Բոլոր ստացված վնասվածքները թեթև վնասվածքներ էին, և, այո, երբ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, ապա, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում