Միջազգային

Միջազգային դաշինքը 3 օրում 24 օդային հարված է հասցրել ԻՊ-ին

1 րոպեի ընթերցում

Միջազգային դաշինքը 3 օրում 24 օդային հարված է հասցրել ԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և միջազգային դաշինքի երկրները նախորդ երեք օրերի ընթացքում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին 24 օդային հարվածներ են հասցրել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածներից 9-ն ուղղվել է Սիրիայի, 15-ը՝ Իրաքի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Սիրիայում ռմբակոծվել ենԻՊ-ի դիրքերըՔոբանի քաղաքում, ինչպես նաև Ռակկայում: Արդյունքում` Ռակկայում ոչնչացվել են ԻՊ-ի երեք դիրքեր:

Ինչ վերաբերում է Իրաքում իրականացված ռմբակոծություններին, ապա մի քանի հարվածներ ուղղվել են Մոսուլ, ապա Բաղդադ, Ռամադի, Թելաֆար, Հիթ քաղաքների մերձակայքում ԻՊ-ի դիրքերին: Ոչնչացելվել է նրանց պատկանող հսկիչ-անցագրային կետը, սպանվել են ահաբեկիչներ, որոնց թիվը չի նշվում:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

ԱՄՆ-ն Իրաքում ԻՊ-ի դեմ պայքար սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում` սեպտեմբերի 23-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում