Միջազգային

Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր արդյունավետ կառույց՝ համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն՝ մեջբերելով Չինաստանի նախագահի խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի ճգնաժամի հիմնարար լուծումը հավասարակշռված, արդյունավետ և կայուն անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը նպաստելն է»,- ասել է Չինաստանի նախագահը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սի Ծինփինը, Պուտինին ծանոթացնելով Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշման հետ, ընդգծել է, որ ցանկացած լուրջ խնդրի լուծում պետք է ուղղված լինի ոչ միայն ախտանշանների, այլև բուն պատճառի վերացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում