Հայաստան

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

1 րոպեի ընթերցում

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, խոսել հավասար հնարավորությունների, իրենց իրավունքների ու երազանքների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր։ Նպատակն է ուշադրություն հրավիրել աղջիկների իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրականության, բռնության, վաղ ամուսնությունների և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում