Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին պատարագի է մասնակցել Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից։

«Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի Սուրբ և անմահ պատարագի»,- տեսանյութին կից գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական էր ներկայացրել։

Օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Կառավարության հրաժարականի մասին ՀՀ նախագահին ուղղված դիմումը, որը հետո այն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել էր Կառավարության հրաժարականը։

Այնուհետև ՀՀ նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի, խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ներկայացրած թեկնածու Նիկոլ Փաշինյանին նշանակել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում