1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանը մշտադիտարկում և գնահատում է իր ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
«Նպատակը դպրոցների կարիքները բացահայտելն ու դրանց զարգացման ռազմավարությունը մշակելն է։ Մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը վերահսկողական միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում, որոնցից 28-ում գործընթացն արդեն ավարտվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Կրթության որակից բացի, վերահսկվում է նաև դպրոցների վարչատնտեսական գործունեությունը:
Կարդացեք հոդվածը` Español