Տնտեսություն

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը

1 րոպեի ընթերցում

Օրերս Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում  մաքսային  սպասարկման և հսկողության  վարչության  «Գոգավան»  մաքսային  անցման  կետ  է  ժամանել  թեթև  մարդատար տրանսպորտային միջոց, որը   ՀՀ-ից  պետք է շարժվեր դեպի Վրաստան:   Մեքենան ենթարկվել է  մաքսային  զննության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ տրանսպորտային միջոցի սրահի  հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների  համար  նախատեսված պլաստմասե հարմարանքներն  ապամոնտաժելուց  հետո հանտնաբերվել  են մաքսային  հսկողությունից  թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:

Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր  քաշը կազմել է  3 կգ 319  գրամ, որից  540 գրամը` ոսկենման  մետաղից  են եղել, իսկ  2779 գրամը` սպիտակ ոսկուն  կամ արծաթին  նմանվող  մետաղից։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում