Իրավունք

Երևանի պարեկները հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ

1 րոպեի ընթերցում

Երևանի պարեկներն օրերս հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ։ 

«Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս Լուկաշինի փողոցում նկատել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կասկածելի վարքը. պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել է պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։

Ժամը 01.45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին:

Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։
Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է»,-նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում