Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շուրջ 300 միլիոն դրամ կտրամադրի Փարպիի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը շուրջ 300 միլիոն դրամ է նախատեսել Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման համար։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում ասվում է, որ ավարտվել են եկեղեցու հիմքերի ամրակայման աշխատանքները, մեկնարկել է պատերի որոշ հատվածների վերաշարման փուլը։ 

«Եկեղեցին թվագրվում է 4-ից 5-րդ դարերով, Հայաստանի քրիստոնեական ամենավաղ կառույցներից մեկն է։ Սկսած 2023թ-ից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվում են վերականգման աշխատանքներ։ Մինչ այդ եղել էր նախագծի պատվերը և վերանայվել էր դեռևս 80-ական թվականներին իրականացված նախագիծը,որով նախատեսվում է մասնակի վերականգնել, ամրակայել, նորոգել բարեկարգել տարածքը»-,նշել է ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ 

Հուշարձանագետ Հրաչյա Թարխանյանի խոսքով՝ չափագրումներից և պատմությունից որոշակի տեղեկություններ հայտնի են եղել,բայց չեն ակնկալել, որ պեղումների ընթացքում կբացահայտվեր նման պատմական շերտ։ «Ծխնիների վրա բարավորներով և բազայով ստեղծել են մուտքի դուռ, դռան ճիշտ հետևում գաղտնամուտքն է, որը ստորգետնյա անցումով տանում է դեպի Փարպիի ձոր։ Մենք գիտեինք,որ կա մուտք, բայց թե ուր է այն տանում, չգիտեինք։ Պատերը շարված են կոպտատաշ խոշորածավալ բազալտե քարերով, իսկ նույնատիպ մեծ խոշորածավալ սալերով ծածկն է արված»,- ասաց նա։ 

Եկեղեցին ժամանակին նաև պաշտպանական կառույցներ է ունեցել՝ ապահովելով համապատասխան տեղաշարժի հնարավորություն զինվորների համար։ Ըստ ԿԳՄՍ Նախարարության՝նախագիծը մշակվել է այնպես, որ նույնիսկ հին քարերի փոխարինման դեպքում պահպանվի վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում