Հայաստան

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Դեբեդի նորակառույց դպրոցի բացմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դեբեդի նորակառույց դպրոցի բացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը բացման արարողությունից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից գրելով, որ դպրոցը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով:

«Ներկա գտնվեցինք Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցի բացմանը: Դպրոցը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով, գույքը եւ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ կկառուցվի նաև մարզադահլիճ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում