Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամի ընտրության հարցը։

Նիստի ընթացքում Ազգային ժողովը կլսի Քննչական կոմիտեի, Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաղորդումները։ Խորհրդարանը կքննարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույցը և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կատարած աշխատանքի տարեկան հաշվետվությունը։ 

Նիստի ընթացքում քննարկման կդրվեն նաև մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, այդ թվում՝ կրթության ոլորտի վերահսկողության և բարեփոխումների վերաբերյալ օրինագծեր, քաղաքացիական օրենսգրքում և հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններ, աշխատանքային օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ, էներգետիկայի, ջրային ռեսուրսների և էկոպարեկային ծառայության ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: 

Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը:   

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում