Լորդ Ռ.Ջոնսթոն. «Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման ընտրությունների անօրինականության մասին Եվրախորհրդի որոշումն անիմաստ էրե
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման ընտրությունների անօրինականության մասին Եվրախորհրդի որոշումն անիմաստ էր, քանի որ այդ տարածքը պետք է կառավարվի ժողովրդավարական հաստատությունների կողմից, եւ այս մասին ես կասեմ նաեւ Բաքվումե,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Նա նշեց, որ սխալի պատճառը Եվրախորհդի երեք մարմինների՝ գլխավոր քարտուղարության, նախարարների խորհրդի եւ խորհրդարանական վեհաժողովի հիշյալ համատեղ հայտարարությունը ներկայացնող չինովնիկն է եղել: Ասուլիսից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հաստատեց, որ ԵԽԽՎ-ի նախագահը ճշմարտությունը չասելու հիմքեր չուներ, քանի որ ընդամենը չորս ամիս հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: