Հասարակական

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը տարվել է ոստիկանություն: Նրան բերման են ենթարկել հենց ԵՊՀ-ից: Այս մասին է վկայում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի հրապարակած տեսանյութը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակներում։

Վարագյանի տեղեկացմամբ՝ Ափոյանին բերման ենթարկելը կապված է անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետի շենքի բակում դեկտեմբերի 20-ին հնչած կրակոցների դեպքի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում