Միջազգային

Բրիտանիան Brexit-ից հետո կկրկնապատկի մուտքի այցագրերն արտասահմանցի գիտնականների համար. FT

3 րոպեի ընթերցում

Բրիտանիան Brexit-ից հետո կկրկնապատկի մուտքի այցագրերն արտասահմանցի գիտնականների համար. FT

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը կկրկնապատկի մուտքի այցագրերի թվաքանակն արտասահմանցի այն գիտնականների համար, որոնք համատեղ հետազոտություններ են անցկացնում, եւ կպարզեցնի դրանց ստացումը՝ նպատակ ունենալով ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո այդ մասնագետներին բերել Միացյալ Թագավորություն: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել Է Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ այցագրերն այն գիտնականներին, որոնք հետազոտական դրամաշնորհներ են ստացել բրիտանական հաստատություններից, 62-ից կավելանան մինչեւ ավելի քան 120: Նրանց բավական կլինի համապատասխան ֆինանսավորող կազմակերպությունից նամակ ներկայացնել բրիտանական ներքին գործերի նախարարություն իրենց միգրացիոն ստուգումներն արագացնելու համար: Դրանց թվում են, մասնավորապես, European Research Counсil (Գիտական ուսումնասիրությունների եվրոպական խորհուրդ), Marie Sklodowska-Curie Actions եւ Human Frontier Science («Մարդու սահմանները» գիտական ծրագիրը) կազմակերպությունները:

Այդ գիտահետազոտական կազմակերպությունների ամբողջական ցուցակը կհրապարակվի գալիք տարվա սկզբին: ՆԳ նախարարության ղեկավար Փրիթի Փաթելի խոսքով՝ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ Է այնպիսի «միգրացիոն համակարգ, որը կներգրավեր ամբողջ աշխարհի լավագույն ուղեղներին», թագավորությանը թույլ կտար գտնվելու «ինովացիաների առաջնագծին»: Այդ նորամուծությունները ողջունել Է Թագավորական գիտական ընկերության նախագահ Վենկատարաման Ռամակրիշնանը: Նա դրանք համարել Է «առաջին քայլն այնպիսի միգրացիոն համակարգի ստեղծման ճանապարհին, որը կխրախուսի տաղանդավոր հետազոտողներին ամբողջ աշխարհից»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ կառավարությանը հանձնարարել Է մշակել արտասահմանյան գիտական աշխարհի առավել տաղանդավոր ներկայացուցիչների կողմից բրիտանական այցագրեր ստանալու պարզեցված մեխանիզմ: Նա այս խնդրի լուծումը դրել Է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարության եւ բիզնեսի գործերի, Էներգետիկայի ու արդյունաբերական ռազմավարության նախարարության վրա՝ գերատեսչություններին հանձնարարելով այդ գործով զբաղվել գիտական հանրակցության հետ սերտ համագործակցությամբ:

«Մեծ Բրիտանիան հպարտանում Է նորարարական մշակումների իր պատմությամբ,-նշել Է վարչապետը:-Առաջնագծում գտնվող մեր գիտնականները պետք Է հպարտանան, որ իրենք ընթանում են այնպիսի հսկաների հետքերով, ինչպիսիք են (մաթեմատիկոս) Ադա Լավլեյսը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ (մոլեկուլյար կենսաբան) Ֆրենսիս Քրիքը եւ (ֆիզիկոս-տեսաբան) Փիթեր Հիգսը»: Սակայն անհրաժեշտ Է, որ Լոնդոնը «ոչ միայն օժանդակի կադրային ներուժին», այլեւ ներգրավի լավագույն գիտնականներին, հավելել Է Ջոնսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում