ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Փարվանա» խանութի մոտակայքում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 21։15-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գետափնյա փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։