Հասարակական

Գորիս-Զանգեր կոչվող հատվածում ավտոմեքենան գլորվել է ձորը

1 րոպեի ընթերցում

Գորիս-Զանգեր կոչվող հատվածում ավտոմեքենան գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 22-ին, ժամը 03:55-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Զանգեր կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5 կմ-ին «Wolkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մ գլորվել է մոտակա ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տիգրան Տ.-ն (ծնված 1999 թ.), Հարութ Յ.-ն (ծնված 1988 թ.), Էդիկ Մ.-ն (ծնված 1996 թ.), Գարիկ Գ.-ն (ծնված 1997 թ.) և Տիգրան Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում