Հասարակական

Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի հայտնի քանդակը կզարդարի Երևանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի հայտնի քանդակը կզարդարի Երևանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի հայտնի քանդակը կզարդարի Երևանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Կոնֆետի քանդակը Երևանում է, այն նվեր է տրված ՀՀ կառավարությանը և դեկտեմբերի 25-ին «Տաշիր սթրիթ»-ում կլինի բացումը: Կարծում եմ, որ ևս մեկ ուրախ կետ կավելանա մեր քաղաքում»,-ասաց Նարինե Խաչատուրյանը:

Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները զարդարել են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան: Դրանք այնտեղ ցուցադրված են եղել հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը: Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում