Մշակույթ

Մեծ տոն փոքրիկների համար. մեկնարկեց ցուցահանդես-վաճառք` նվիրված մանուկներին և պատանիներին

2 րոպեի ընթերցում

Մեծ տոն փոքրիկների համար. մեկնարկեց ցուցահանդես-վաճառք` նվիրված մանուկներին և պատանիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուկներին և պատանիներին գրականությանը մոտեցնելու, ընթերցանությունը խթանելու նպատակով «Էդիթ պրինտ» հրատարակչությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համատեղ դեկտեմբերի 20-21-ին իրականացնում է ցուցահանդես-վաճառք` ներկայացնելով մանկապատանեկան հարուստ գրականություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախաձեռնության շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, կինոդիտում և այլ միջոցառումներ:

«Արդեն երրորդ անգամ ենք գրադարանում կազմակերպում ցուցահանդես-վաճառքը, որը հագեցած է բազմաժանր ու բազմաբովանդակ միջոցառումներով: Կարծում ենք, որ մանուկների և պատանիների համար ստեղծված գրականությունը պետք է արժևորել, կարևորել: Մենք մեկը մյուսից հետաքրքիր գրքեր ունենք, որոնք նախատեսված են փոքրիկների և պատանիների համար: Այս օրերին այցելուները կարող ենք գրքերը ձեռք բերել զեղչերով, գեղեցիկ փաթեթավորմամբ և նվերներով»,-նշեց «Էդիթ պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդես-տոնավաճառին կանցկացվի նաև «Հեքիաթի ժամ» միջոցառումը. մանուկները հեքիաթ կունկընդրեն, հնարավորություն կունենան դիտել դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց... » ստեղծագործության հիման վրա նկարահանված «Десять негритят» ռուսերեն ֆիլմը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում