Հասարակական

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն

2 րոպեի ընթերցում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կազմակերպված «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ունենք համաձայնություն` հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում այս օրենքի նախագծի վերաբերյալ ունենալ խորհրդարանական լսումներ»,- ասաց Հայրապետյանը:

Դեկտեմբերի 4-ից ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ էր իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում