Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

8 րոպեի ընթերցում

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որը կորոնավիրուսի համավարակի և անվտանգային շատ լուրջ խնդիրների պարագայում ոչ միայն չկրճատեց կրթությանն ուղղվող հատկացումներն, այլև շարունակաբար ավելացնում է դրանք․ ոլորտի այս տարվա բյուջեն նախորդ տարվա բյուջեից ավել է շուրջ 38 տոկոսով, իսկ գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ելույթ ունենալով Մատենադարանում մեկնարկած Հայագիտական միջազգային կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը։ 

«2022-23 թվականները մեզ համար կրթության ռազմավարության ճշգրտման և անելիքների մեկնարկի ժամանակներ էին։ Հաստատվեց կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, դրանից բխող գործողությունների պլանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կարևորագույն ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, և մենք սկսեցինք աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։

Կրթության և գիտության առաջնահերթությունը դիտարկելի է մի պարզ փաստով․ համավարակը, ցավոք, ուղիղ ազդեցություն ունեցավ՝ ամբողջ աշխարհում կրթության ոլորտում հանգեցնելով պետական հատկացումների ծավալի կրճատման։ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որն, ունենալով ոչ միայն համավարակի, այլ նաև անվտանգային շատ լուրջ խնդիրներ, ոչ միայն չկրճատեց կրթությանն ուղղվող հատկացումներն, այլև շարունակաբար ավելացնում է այն»,-իր խոսքում ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Նախարարի խոսքով՝ սրանք միջոցներ են, որոնց հետևում ռազմավարական աշխատանքներ և բարեփոխումներ են, և դրանց առանցքում մի գաղափար է՝ շարունակական ներդրում անել մտքի ու գիտելիքի զարգացման, մարդու զարգացման ուղղությամբ։ Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ մտքի ու գիտելիքի զարգացումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ լինի համալիր մոտեցում, որտեղ կարևոր են ինչպես բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական ու մաթեմատիկական ուղղություններն, այնպես էլ հումանիտար և հասարակական մտքի զարգացումը։ 

«Այս երկուսի համադրությունն է, որ ձևավորում է իրական կարողունակություն՝ դիմագրավելու ժամանակակից աշխարհի անորոշություններին ու մարտահրավերներին։ Հայագիտությունն այս իմաստով անփոխարինելի նշանակություն ունի՝ դառնալով հետազոտության, վերլուծության, ճանաչողության անսպառ աղբյուր, որը միշտ արդիական է։ Ընդ որում՝ կուզեմ հատուկ ընդգծել հայագիտության կարևորությունը Հայաստանի Հանրապետության, պետության համար։ Հայագիտական հետազոտություններն ու այս ուղղությամբ աշխատանքն, այսպիսով, դառնում է պետականության զարգացմանն ուղղված աշխատանք։ Դրանք մեծ հնարավորություններ են բացում հայերենի զարգացման համար, որի առջև կանգնած են նոր մարտահրավերներ՝ գնալով ավելի թվային դարձող աշխարհում իր կենսունակությունը պահելու ուղղությամբ, որն արդեն իսկ մեր օրակարգային հարցերի և ծրագրերի կենտրոնում է»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս ամենը մեծ հնարավորություններ է բացում նաև պատմական տարբեր իրադարձություններ և շերտեր ուսումնասիրելու համար։  

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հայագիտությունը կարևորագույն ուղղություն է, որն ունի միջազգային ավանդույթ ու ներուժ՝  այդպիսով հանդիսանալով նաև միջազգային գիտական հարթակի մի նշանակալի մաս, ներգրավելով նոր հետազոտողների, բացելով ուսումնասիրության նոր թեմաներ ու շերտեր ու դառնալով նաև հայկական գիտության միջազգայնացման ամենակարևոր ուղղություններից մեկը։ 

«Այս առումով առաջնային նշանակություն են ստանում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնները, որոնց գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով։ Քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտական զարգացման խնդիրները, հատկապես հոգևոր, մշակութային մասով, դառնում են նաև անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման։ Այս իրավիճակը պահանջում է հայագիտության գործառույթների հզորացում, որի արդյունքում հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ձեռքբերումները կարող են կիրառվել նաև ամենատարբեր, այդ թվում՝ միջազգային տեղեկատվական հարթակներում»,-ասաց նախարարը՝ շեշտելով, որ օտարերկրյա պետություններում հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունը նշանակալի աղբյուր է հայագիտական հետազոտություններ իրականացնելու համար և հիմք է հայագիտական կենտրոնների ստեղծման ու զարգացման համար։ 

Նրա դիտարկմամբ՝ հայագիտական կենտրոններն այն կառույցներն են, որոնք հայոց լեզվի, պատմության, հայկական մշակույթի և հայագիտական առարկաների, ինչպես նաև Հայաստանի և հայությանը վերաբերող թեմաներով կազմակերպում և իրականացնում են կրթագիտական գործընթացներ։ 

Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարում այն, որ օտարերկրյա պետությունների, բուհերի կամ գիտական կառույցների հենքի վրա գործող հայագիտական նախաձեռնությունները հաճախ ձևավորվում են որպես դասընթացներ, որոնք, ժամանակի ընթացքում զարգանալով, վերածվում են կրթագիտական և հետազոտական հզոր կենտրոնների կամ միավորումների։ 

«Հարկ է նշել, որ 2012 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական բյուջեից ֆինանսավորում է հատկացնում օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման համար։ 2024 թվականի դրությամբ մենք ծրագիրն իրականացնում ենք 12 պետությունների 15 կառույցներում։ Ծրագրում ընդգրկված են շուրջ 200 ուսանողներ և հետազոտողներ։ Պետք է նշեմ, որ այսօր հայագիտական կենտրոնների գործունեության ռազմավարական խնդիրներն առավել քան արդիական են, և առաջանում է զարգացման համար թիրախային նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտություն։ Նման ուղղություններից է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը», - ասաց ԿԳՄՍ նախարարը և հավելեց, որ ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով։

Նախարարը վստահություն հայտնեց, որ  այս ամենի մասին այս օրերին առիթ կլինի մանրամասն խոսել, հատկապես, որ այս թեմաները ընդգրկված են Կոնգրեսի հաջորդ օրերի քննարկումներում։

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մատենադարանի ղեկավարությանը և ամբողջ թիմին այս նախաձեռնությունը հանդես բերելու համար», - իր խոսքում նշեց Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս կարևոր միջոցառման կայացման գործում։ 

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Ռուսաստան

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Երևան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

Մարզեր

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կոտայքի մարզում մի խումբ մարդիկ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել. 6 անձ ձերբակալվել է

Իրավունք

Կոտայքի մարզում մի խումբ մարդիկ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել. 6 անձ ձերբակալվել է

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Իրավունք

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները

Հայաստան

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում