ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ պատժամիջոցներից ոչ մի կարգի բացառություն չի անում երրորդ երկրների համար եւ դրանք կկիրառի ցանկացած գործունեության դեպքում, որն ամերիկյան կողմն արգելված Է համարում: Դեկտեմբերի 19-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ցանկացած գործունեության նկատմամբ, որը ենթակա Է պատժամիջոցների: Դա Է մեր քաղաքականությունը, եւ այն կիրառվում Է բոլոր դեպքերում, դրանից ոչ մի կարգի բացառություններ չկան»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կերպ կարող են խուսափել ամերիկյան պատժամիջոցներից տարածաշրջանի մյուս երկրները, որոնք ցանկանում են հարաբերություններ զարգացնել Իրանի հետ, օրինակ, Ռուսաստանը կամ Ադրբեջանը:
«Որոշ դեպքերում մենք ուղղակիորեն պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, բայց կան նաեւ երկրորդային պատժամիջոցներ»,- պարզաբանել Է ամերիկացի դիվանագետը: «Հիմնական եւ երկրորդային պատժամիջոցների այդ քաղաքականությունը գոյություն ունի արդեն որոշ ժամանակ, եւ մենք իրականում ոչ մի կարգի բացառություններ չենք անում դրանից»,- հավելել Է Հուքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: