Գրողների միությունը ցերեկույթով նշեց Աբիգ Ավագյանի 100-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր Աբիգ Ավագյանը, որը 1946 թվականին Պարսկաստանից եկավ Հայաստան և իր ուրույն տեղը զբաղեցրեց գրական ասպարեզում, այս տարի կդառնար 100 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նրա վաստակն արժևորելու նպատակով դեկտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունում գրական հանդիսություն անցկացվեց:

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Աբիգ Ավագյանը շատ հետաքրքիր թեմատիկ ուղղվածությամբ գրող էր: «Նրա գործերում պարսկական իրականությունն էր իրեն հատուկ շերտերով: Հեղինակի «Հարավային տենդ» գիրքը հրաշալի էր, և լայն արձագանք ստացավ ընթերցողների ու գրականագետների շրջանում: Ավագյանը ներկայացրեց մի կյանք, որը մեզ ծանոթ չէր, նա բերեց իր ուրույն ոճն ու անշփոթելի ձեռագիրը: Մինչև կյանքի վերջ էլ Աբիգը հիանալի պատմվածքներ գրեց»,-նշեց Միլիտոնյանը:

Արձակագիր, գրականագետ Նորայր Ադալյանի խոսքով` Ավագյանը գրական ասպարեզ եկավ մեծագույն գրողների`Բակունցի, Թոթովենցի, նրանց սերնդակիցների մահից հետո: «Քառասուն-հիսնականներին ինչ-որ չեզոք դաշտ ստեղծվեց մեր գրական դաշտում. գրականությունը խոսում էր ոչ գրական լեզվով, և տեղի ունեցավ ներգաղթ, ինչի արդյունքում երևան եկան հիանալի գրողներ, որոնցից էր Աբիգ Ավագյանը: Նա տարբեր ժանրերում է ստեղծագործել, բայց լավագույն վաստակը պատմվածքն է: Աբիգը Պարսկաստանից եկած հայ էր, բայց կեցվածքով, պատմվածքներով եվրոպական մշակույթի կրող էր»,-շեշտեց Ադալյանը:

Աբիգ Ավագյանը ծնվել է Թեհրանում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։ 1939թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։1946-ին ներգաղթել էՀայաստան: Ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ Որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն