Հասարակական

Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա

1 րոպեի ընթերցում

Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել:«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Նրանցգույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով` պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում