ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ներկայում ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ Է իրականացնում: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը գտնվում Է Մալայզիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չնայած պատժամիջոցներին եւ տնտեսական ճնշմանը, մենք առաջ ենք շարժվում միջուկային ոլորտում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»,-ասել Է Ռոհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել Է, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում Է Իրանը, 50 անգամ ավելի մեծ Է IR-1 հիմնական ցենտրիֆուգից:
Reuters գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հայտնել Է, որ Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, ինչպես նաեւ մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: