Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը, հնարավոր փոխայցելությունները, որոնց ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ կապերի սերտացմանն առնչվող հարցեր:

Դեսպանը ևս կարևորել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Կաի Կաարելսոնը նշել է, որ նկատելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները:

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարթակներում երկկողմ փոխգործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում