Պաշտոնական

Հայաստանի պետական պարտքի սպասարկումը իրականացվում է առաջանցիկ տեմպերով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական պարտքի սպասարկումը իրականացվում է առաջանցիկ տեմպերով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը:

Այնուհետև Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է առաջանցիկ տեմպերով: Մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն և ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին և առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին և ֆինանսական ոլորտի այլ թեմաների:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում