Ներսես Խառատյանը ընթերցողների սեղանին դրեց «Հովտաշուշան» սիրային պատմությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանը, որը մի շարք մրցանակների է արժանացել դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների համար, ընթերցողներին ներկայացրեց «Հովտաշուշան» գործը, որը պատմություն է հավիտյանս հառնող սիրո մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Հայաստանի գրողների միությունում:

«Սա պատմություն է զույգի մասին, որի միությունն այդպես էլ չի կայացել: Այն ինքնակենսագրական վեպ է. խոսքերով դժվար է փոխանցել, անպայման անհրաժեշտ է կարդալ: Թվում է` սիրո մասին շատ են խոսում, և այն այժմեական չէ, բայց աշխարհը սիրո վրա է կառուցված, հատկապես կնոջ ու տղամարդու սիրո»,-ասաց Խառատյանն ու հավելեց, որ այդ պատմությունը միշտ իր մտքում էր և վաղ թե ուշ պետք է գրվեր:

Հեղինակը շեշտեց, որ գրքի հերոսուհին ներկա է իր գրեթե բոլոր ստեղծագործություններում. նա ոգեշնչման աղբյուր է, մուսա:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Խառատյանի մասնագիտությունը, կենսակերպը նպաստել են, որ նա իր ուսումնասիրությունների հիման վրա ստեղծի մարդկանց հետաքրքրող սյուժեներ, որոնք վերաբերում են իրավական, հանցագործ աշխարհին: «Սիրային վեպերը հանրությանը շատ են հետաքրքրում, հատկապես երբ առկա են սիրային ինտրիգներ, գյուտեր և այլն, բայց Խառատյանի գործերում գրավում է նաև այն, որ կենցաղով համեմված պատմություններ ներկայացնելիս հաճախ կիրառում է աֆորիստիկ մտքեր, որոնք ասես պատմությունների գագաթները, եզրակացությունները լինեն»,-ընդգծեց Միլիտոնյանը` գրքից մեջբերելով հետևյալը. «Կյանքում մարդուս ուղեկցող հանգամանքները հաճախ շատ ավելի ուժեղ են, քան մարդն ինքը»:

Ներսես Խառատյանը ծնվել է 1947 թվականին Մեղրու շրջանի Մեղրիքաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։ Խառատյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում: Նրա որոշ գործեր թարգմանվել են ռուսերեն:

Հեղինակի հայտնի երկերը. «Թռիչք ժամանակից դուրս», «Ո՞վ սպանեց Էլենին», «Խաղ մահվան հետ», «Դու հրաշք էիր, կյանք», «Կարոտի երգեր»:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն