ՀՅԴ ուսանողական միության կեսից ավելին լքել է միության շարքերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամների կեսից ավելին ինքնակամ լքել է միության շարքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին միության լուծարված վարչության անդամները, միությունից մեկուսացված, արտաքսված, նախկին և ներկա ուսանողները:

Ուսանողների մեկուսացման և միությունից հեռացման պատճառ է դարձել այն, որ վարչությունը հրաժարվել է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու` Դաշնակցության Գերագույն մարմնի հրահանգը:

«Վարչությունն իրավունք է ունեցել մասնակցելու հոկտեմբերի 31-ի կուսակցության ժողովին: Մասնակցել ենք վարչության հինգ անդամներից չորսս, և վերջնական հրահանգի համաձայն պետք է ժողովի արդյունքների մասին տեղյակ պահեինք ուսանողական միության մնացած անձնակազմին: Որպես իրազեկման միջոց վարչության կողմից ընտրվել է ընկերային հավաքի տարբերակը, որը նշանակվեց նոյեմբերի 6-ին, բայց հավաքին նախորդեցին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով տարօրինակ ակցիաները, ինչի մասին տեղեկացանք համացանցից նոյեմբերի 4-ի առավոտյան: Նույն օրը երեկոյան մեզ բանավոր կերպով փոխանցեցին Գերագույն մարմնի որոշումը, որ մենք պետք է մասնակցենք ցույցերին, գնանք ակցիաներին, և լինեինք առաջամարտիկը, քանի որ մենք ենք ուսանողական միությունը, դա մեր ոլորտն է: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ընկերային հավաքը, որտեղ, բացի վարչության հինգ անդամներից, որ դեմ էինք արտահայտվել բողոքի ակցիաներին, ուսանողական միության մեծամասնությունը ևս դեմ էր, և մենք որոշեցինք, որ չենք կատարում Գերագույն մարմնի որոշումը, որի մասին նույն օրը իրազեկեցինք ՀՀ ԳՄ-ին, և հենց մեր որոշումը չկատարելուց երկու շաբաթ անց լուծարվեց իմ գլխավորած վարչությունը, և մեկուսացվեցինք 5-ս՝հնարավորություն չունենալով այլևս մասնակցել կուսակցական կյանքին, մինչև մեր մասին վճիռ կկայացվեր»,- ասաց լուծարված վարչության նախագահ Ռուբեն Սողոյանը:

Կուսակցության ուսանողական միության վարչության լուծարումից հետո կուսակցությունից մեկուսացվել է ևս 7 ուսանող, որին հաջորդել է միության կեսից ավելիի ինքնամեկուսացումը:

«Վարչության լուծարումից 3 օր անց ևս 7 ընկեր մեկուսացվեցին, որից հետո ուսանողական միության մեծ զանգված, որն իր դժգոհությունը հայտնեց մեկուսացումների հետ կապված, ինքնամեկուսացման դիմում գրեց` թվով 43 հոգի: Դրանից հետո, երբ մեզ հեռացրեցին, որոշներին արտաքսեցին, այն մարդիկ, որոնք ինքնամեկուսացման դիմում էին գրել` շուրջ 55-60 հոգի, դիմում գրեցին ուսանողական միությունից դուրս գալու մասին: Միության անդամների թիվը 100-ից մի փոքր ավելի է, կարելի է ասել, որ կեսից ավելի դուրս են եկել շարքերից»,- ասաց Սողոյանը:

Նոյեմբերի 7-ին մեկնարկել էր ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում