Հասարակական

Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի ութ օբյեկտներում ավարտվել են վերանորոգման-վերականգնման և կանոնակարգերով նախատեսված աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ-ի մամուլի ծառայությունից, Երևանի և Գյումրու կայազորերում 2019-ին ռազմական ավանների վարչական, տնտեսական և ծառայողական օբյեկտներում անցկացվել են հաղորդակցության ուղիների, կաթսայատների, կոյուղու, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների և զորանոցային բնակելի ֆոնդի վիճակի գնահատման, կանոնակարգերով նախատեսված սպասարկման աշխատանքներ։

2020-ին նման աշխատանքներ կիրականացվեն Երևանի և Գյումրու կայազորերի ռազմական ավանների այլ օբյեկտներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում