Կյանքից հեռացել է ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն ըմբիշ Բենուր Փաշայանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Բենուր Փաշայանն աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր էր:

Բենուր Փաշայանը մարզական կարիերան ավարտեց 1985 թվականին, իսկ 1986/89 թվականներին եղել է Հայաստանի ընտրանու մարզիչը:

Հայերեն Русский