ԱԺ-ն քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վերականգնման վարկերի բանկից 40 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել էր դրական եզրակացություն:

Հայերեն

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան

Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումը որակել է «լավագույններից մեկը»

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է